ԱՂԲԱՆՈՑԸ ԳԼԽԻՎԱՅՐ
Մենք սկսում ենք տեղեկատվական նախագիծ, որը պատմում է Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում և Հայաստանում թափոնների կառավարման մասի:

Կյանքի ընթացքում մենք հսկայական քանակությամբ թափոններ ենք արտադրում։

Աշխարհում` տարեկան 2 միլիարդ տոննա: Այս ցուցանիշը, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, միայն կավելանա աշխարհի բնակչության աճի հետ մեկտեղ:
Մինչև 2030 թվականը՝ մինչև 2,58 միլիարդ տոննա թափոն կարդատրվի և գրեթե կկրկնապատկվի մինչև 2050 թվականը՝ մինչև 3,77 միլիարդ տոննա:

Մենք աղբի մեջ բառացիորեն խեղդվելու վտանգի ենք ենթարկվում, եթե չփոխենք մեր սպառողական սովորությունները:

Ոչ բոլոր տեսակի աղբն է վերամշակվում, դրա մեծ մասն ուղարկվում է աղբավայրեր: Աղբավայրերը ազդում են մեր առողջության և շրջակա միջավայրի վրա:

Երբ թափոնները քայքայվում են, բազմաթիվ թունավոր նյութեր են արտանետում օդ: Ծանր մետաղների և այլ քաղցկեղածինների աղերը թափանցում են ջուր և հող։

Այդ իսկ պատճառով շատ երկրներում թափոնների կառավարումը դարձել է բնապահպանական հիմնական խնդիր:

Ի՞նչ անել այս ժառանգության հետ:
Կխոսենք 4 երկրներում՝ Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում և Հայաստանում թափոնների հետ կապված իրավիճակի մասին, պետական ​​մակարդակով այնտեղ ձեռնարկվող միջոցառումների, քաղաքացիների կողմից եկող նախաձեռնությունների մասին։

4 ինտերակտիվ լոգռիդ ծրագրերում, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է կոնկրետ թեմայի, մենք մանրամասնորեն կբացահայտենք թափոնների կոնկրետ տեսակները, կկիսվենք մարդկանց պատմություններով, ում կյանքն ուղղակիորեն: կապված է աղբավայրի հետ, կուսումնասիրենք աղբի ազդեցությունը առողջության և շրջակա միջավայրի վրա, և ցույց կտանք, թե ինչ նորամուծություններ կան այս ոլորտում:
Նյութերը ներկայացված են ուսումնական նպատակներով։ Դրանք կարող են օգտագործվել ամբողջությամբ կամ մասնակիորեն թեմատիկ դասերի, դասախոսությունների, քննարկումների համար: Առանց խմբագրության թույլտվության արգելվում է պատճենել, կրկնօրինակել և վերարտադրել այլ նպատակներով, ներառյալ կոմերցիոն: Խմբագրության հետ կարող եք կապվել էլեկտրոնային փոստով՝ ecoeducationxxi@gmail.com